loader
Տոկիոյի դպրոցում Giorgio Armani-ի համազգեստ են կրում

Տոկիոյի դպրոցում Giorgio Armani-ի համազգեստ են կրում

BoF-ը հայտնում է, որ Տոկիոյի Գինզա շրջանի Taimei պետական միջնակարգ դպրոցում նոր համազգեստ է ներմուծվել, որի դիզայնը մշակել է Giorgio Armani-ի ճապոնական մասնաճյուղը, որը գտնվում է դպրոցից 200 մ հեռավորության վրա:

Համազգեստի կոմպլեկտի արժեքը 729 դոլար է: «Ես զարմացած էի և գուշակում էի, թե ինչու է նման լյուքսային բրենդի համազգեստն ընտրվել պետական միջնակարգ դպրոցի համար»,- ինֆորմացիային արձագանքել է դպրոցականներից մեկի  մայրը:

Կան նաև այլ ռեակցիաներ. «Ես անհանգիստ եմ, սա սխալ դիրքորոշում է, որը երեխաները կարող են ընկալել՝ կարծես, լավ է այն, ինչ թանկ է, իսկ վատ է այն, ինչ էժան է»:

Դպրոցի տնօրեն Տոշիցուգու Վադան նշել է, որ Taimei-ին Գինզայի տեսարժան վայրերից է, իսկ նոր համազգեստը պետք է նման դպրոցի համար համապատասխան միջավայր ստեղծի:

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս