loader
True Thinline Studs. Rado-ն նախագծի նոր ժամացույց է թողարկել

True Thinline Studs. Rado-ն նախագծի նոր ժամացույց է թողարկել

Rado շվեյցարական բրենդը շարունակել է համաշխարհային տարբեր հայտնի դիզայներների հետ համագործակցությունը և True Thinline Studs ժամացույցների նոր շարք է թողարկել: Մոդելը մշակվել է Best British Designer-ի մրցանակակիր, կահույքային և տեքստիլային դիզայներ Բեթան Գրեյի հետ միասին, ով հայտնի է դետալների հանդեպ ուշադրությամբ՝ բնական թանկարժեք նյութեր օգտագործելով և արհեստային վարպետության հանդեպ հետաքրքրությամբ: Գրեյի կողմից ստեղծված ժամացույցները ոսկեգույն սլաքներով փայլփլուն խճանկարային մոխրագույն ժամանակացույց, շափյուղա-ապակու հետնամասում Rado-ի կոնտրաստային մետաղականացված լոգոտիպ, ոսկեգույն նախշով կաշվե ապարանջան են ստացել:

Մինիմալիստական նորույթի կորպուսը կատարված է լարման ոսկեգույն գլխիկով սև բարձրտեխնոլոգիական մատտ կերամիկայից: «Ինձ դուր է գալիս այս ժամացույցների ձգողականությունը: Rado-ի այս True Thinline մոդելը ձգում է հայացքները, այն շքեղ է: Այն հնարավոր չէ շփոթել այլ բրենդի ժամացույցների հետ: Նյութերի և նախշազարդերի կիրառման հանդեպ Բեթանի հայացքը անթերի լրացնում է Rado True Thinline հավաքածուն»,- պատմել է Rado-ի նախագահ Մատիաս Բրեշանը: Ժամացույցները թողարկվել են սահմանափակ քանակությամբ՝ 1,001 օրինակով

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս