loader
Uber-ը փոխել է իր լոգոտիպն ու ֆիրմային ոճը

Uber-ը փոխել է իր լոգոտիպն ու ֆիրմային ոճը

Uber ընկերությունը թարմացրել է իր լոգոտիպը և ներկայացել է նոր ֆիրմային ոճը, որն իր մեջ հավելվածների նշաններ և Uber Move սեփակատ տառատեսակ է ներառում: «Մենք ուրախ ենք Uber հավելվածի համար նոր, հեշտացված լոգոտիպ ներկայացնել, որը վերադարձրել է U սիմվոլը, որը հեշտությամբ ճանաչելի է մեր ներկայության 60 քաղաքներում»,- հայտարարել է ընկերությունը: Uber-ը 2016 թվականից օգտագործվող հավելվածների իկոնաները փոխել է սև ֆոնին սերվիսի անվամբ նշանի:

Ըստ Uber-ի բրենդի զարգացման գծով տնօրեն Փիթեր Մարկատոսի, նախորդ իկոնաները վարորդների և ուղևորների մոտ Uber-ի հետ չէին ասոցացվում: Uber-օգտատերերը նոր թարմացված հավելվածով կկարողանան օգտվել մեկ շաբաթվա ընթացքում: Միաժամանակ, վարորդների համար հավելվածի նշանը նույնն է մնալու, քանի որ նրա փոխարինման համար ավելի շատ ժամանակ է պահանջվում: 
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս