loader
United Colors of Benetton-ի նոր արտ-տնօրեն

United Colors of Benetton-ի նոր արտ-տնօրեն

Ֆրանսիացի դիզայներ Ժան-Շառլ դը Կաստելբաժակը դարձել է United Colors of Benetton իտալական բրենդի նոր արտ-տնօրենը: Նա զբաղվելու է ապրանքանիշի կանացի և տղամարդկանց գծերով, իսկ բրենդի համար նրա լայնամասշտաբ հավաքածուն կներկայացվի գարուն-ամառ 2019 սեզոնի համար: Միաժամանակ, դը Կաստելբաժակի ղեկավարության տակ ստեղծվելու է աշուն-ձմեռ 2019 սեզոնի հավաքածուի մի մասը:

Ժան-Շառլ դը Կաստելբաժակը հայտնի է, որպես իր համանուն բրենդի հիմնադիր, որով նա զբաղվում էր 70-ականների վերջից. Իր գոյության ընթացքում Jean-Charles de Castelbajac կոլաբորացիաներ է թողարկել Max Mara, Ellesse, Courreges, Rossignol and Le Coq Sportif բրենդերի հետ: Դիզայների ստեղծած հագուստները ցուցադրված են Նյու Յորքի Նորաձևության տեխնոլոգիական ինստիտուտում, փարիզյան Musee Galliera նորաձևության թանգարանում և լոնդոնյան Վիկտորիայի և Ալբերտի թանգարանում: 
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս