loader
Versace սպասքի հոբելյանական հավաքածուն

Versace սպասքի հոբելյանական հավաքածուն

1992 թվականին Ջանի Վերսաչեն Roshental գերմանական ճենապակու բրենդի հետ համատեղ, սպասքի առաջին հավաքածուն է թողարկել:

Versace բրենդի հիմնադիրը նշում էր, որ նրա բրենդը «կենսակերպ է, որը պետք է ներկա գտնվի ամեն ինչում»: Ափսեների և բաժակների դիզայնրը Վերսաչեն մշակել է ինքնուրույն: Դիզայների մահից հետո տան համար անտիկ արտհաուսային պրինտերով պարագաների գծի թողարկումը շարունակել է Դոնատելլա Վերսաչեն:

2018 թվականին Versace-ն և Roshental-ը տոնում են առաջին համատեղ հավաքածուի թողարկման 25-ամյա հոբելյանը: Այս առթիվ, բրենդերը 25 ափսե և 25 բաժակ են թողարկել, որոնցից յուրաքանչյուրին առկա է ունիկալ նախշազարդը, որը կապված է Versace-ի պատմության հետ:

Հոբելյանական հավաքածուի սպասքը կարելի է գնել Versace-ի կայքում. ափսեների արժեքը 52-420 եվրո է, բաժակների արժեքը՝ 169-180 եվրո:
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս