loader

«Women's Tales». Սաուդյան հարսանիքը՝ Miu Miu-ի կարճամետրաժում (տեսանյութ)

Miu Miu-ն ներկայացրել է «Women’s Tales» շարքի «The Wedding Singer's Daughter» («Հարսանյաց երգչուհու դուստրը») 16-րդ կարճամետրաժ ֆիլմը, որի հեղինակը Սաուդյան Արաբիայից կին-ռեժիսոր և «Օսկարի» հավակնորդ Խաիֆա ալ-Մանսուրը: Ֆիլմի գործողության վայրը 80-ականներին Սաուդյան Արաբիայում հարսանիքն է:

Ըստ սյուժեի, երգչուհին ելույթ է ունենում արարողությանը և տեխնիկական անսարքությունների է բախվում, որոնք օգնում է հեռացնել նրա դուստրը: Ալ-Մանսուրի խոսքերով, փոքրիկ աղջիկը նրա համար ապագան է խորհրդանշում, որը պատկանում է աութսայդերներին: Երգչուհու դերը ֆիլմում կատարել է սաուդյան փոփ-երգչուհի Ռոտանա Թարաբզունին:

Հիշեցնենք, որ «Women's Tales» նախագիծը մեկնարկել է 2011 թվականին: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս