loader
30-44 տարեկանների 40,1%-ը գործազուրկ են

30-44 տարեկանների 40,1%-ը գործազուրկ են

Հունիսի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 82.4 հազար մարդ: Այս մասին Հայաստան 24-ը տեղեկացավ Զբաղվածության պետական գործակալությունից: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ աշխատանք փնտրողների թիվը նվազել է 11,7%-ով: Գյուղաբնակները կազմում են աշխատանք փնտրողների 35,3%-ը: Աշխատանք փնտրողների 83, 2%-ը կազմում են գործազուրկները: Ըստ պաշտոնական տվյալների՝ ցուցանիշը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ, նվազել է 12,3%-ով:

Գործազուրկ կանանց թվաքանակը կազմում է գործազուրկների թվի 66,5%-ը կամ 45,6 հազար մարդ: Երիտասարդները գործազուրկների թվաքանակում 23,1%-ն են զբաղեցնում, իսկ հաշմանդամություն ունեցողները՝ 3,9%-ը: Առաջին անգամ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 31,6 հազար մարդ, որից 16-29 տարեկան երիտասարդները կազմում են 39,8 %:

Գործազուրկների թվաքանակում բարձրագույն և հետբուհական կրթություն ունեցողների թիվը կազմում է 12,6%-ը: Գործազուրկների շարքերում միջին մասնագիտական կրթություն ունեցողները 17,6%-ն են կազմում, նախնական մասնագիտական կրթություն ունեցողները` 5,5%, ընդհանուր միջնակարգ կրթություն ունեցողները` 55,1%, հատուկ ընդհանուր, հիմնական ընդհանուր և տարրական կրթություն ունեցողները` 9,2%:

Ըստ մասնագիտական բաշխվածության՝ բարձրագույն կրթություն ունեցողների թվաքանակում մեծ թիվ են կազմում հումանիտար գիտության, տնտեսագիտության և կառավարման, կրթության և մանկավարժության մասնագիտություն ունեցողները, միջին մասնագիտական կրթությամբ՝ առողջապահության, կրթության, տնտեսագիտության և կառավարման, սպասարկման, նախնական մասնագիտական կրթությամբ՝ էկոնոմիկայի և ղեկավարման, մեքենաշինական սարքավորումների և տեխնոլոգիաների, սպասարկման և այլն:

Ըստ տարիքային կազմի՝ գործազուրկների թվում 16-29 տարեկանները կազմում են 23,1%-ը, 30-44 տարեկանները` 40,1%, 45-54 տարեկանները` 19,9%, 55-ից բարձր տարիքի անձինք` 16,9%: Ըստ վիճակագրության՝ գործազուրկների շուրջ 94,1%-ն աշխատաշուկայում անմրցունակ անձինք են:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս