loader
ԱՄՆ-ն նախատեսել է Հայաստանին տրամադրել 4, Վրաստանին՝ 28 միլիոն դոլար

ԱՄՆ-ն նախատեսել է Հայաստանին տրամադրել 4, Վրաստանին՝ 28 միլիոն դոլար

Փետրվարի 12-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հրապարակել է 2019 ֆինանսական տարվա համար առաջարկվող բյուջեի նախագիծը, որը զգալի կրճատումներ է նախատեսում միջազգային օգնության տրամադրման հարցում, նշում է The Washington Post-ը:

Բյուջեի նախագծի համաձայն՝ խոշոր կրճատումների կենթարկվեն ԱՄՆ պետքարտուղարությունը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID): Դրանք վերաբերում են ինչպես 2018, այնպես էլ 2019 թվականներին:

Փաստաթղթի համաձայն՝ 2018 թվականին նախատեսվում է USAID-ի տնտեսական աջակցության ծրագրի շրջանակում Հայաստանին տրամադրել 4 միլիոն դոլար, իսկ 2019 թվականին՝ 3,24 միլիոն դոլար: 

Վրաստանին ԱՄՆ-ն նախատեսում է որպես տնտեսական օգնություն 2018 թվականին հատկացնել 28 միլիոն դոլար, իսկ 2019-ին՝ 25 միլիոն դոլար:

Նույն ծրագրի շրջանակում 2019 թվականին Ադրբեջանին նախատեսվում է 3 միլիոն դոլարի օգնություն:

Հայաստանին, ինչպես նաև Ադրբեջանին և Վրաստանին 2018 և 2019 թվականներին ռազմական օգնության համար միջոցներ նախատեսված չեն

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս