loader
Արծվիկ Մինասյանի պարագան մի քիչ այլ է. Ռուստամյան

Արծվիկ Մինասյանի պարագան մի քիչ այլ է. Ռուստամյան

«Մանե Թանդիլյանի պարագան մի քիչ այլ էր, որովհետև նա այդ ոլորտի ղեկավարն էր և ներկայացրել էր մի նախագիծ, որը մերժվել էր»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ հավելելով, որ Արծվիկ Մինասյանի հրաժարականի անհրաժեշտությունը չի տեսնում:

Պատգամավորը նաև նշեց, որ այս իրավիճակում պետք է հետևողական լինել, որպեսզի լուծվի պարտադիր բաղադրիչին վերաբերող հարցը։

«Կառավարությունում քննարկվող հարցը ոչ թե վերաբերում էր պարտադիր բաղադրիչի վերացմանը, այլ ուղղված էր հարցի վերաբերյալ մեղմացման ճանապարհներ գտնելուն։ Ինքը՝ վարչապետն էլ արձանագրել է, որ սահմանադրականությունը պահպանելու խնդիր կա, արդարությունը վերականգնելու խնդիր կա։ Կարծում եմ, որ մենք հիմա գնում ենք այն ճանապարհով, որ նպատակ ենք դնում այս հարցը արդար և սահմանադրական նորմերի մեջ տեղավորելով լուծել։ Սա որպես միջանկյալ քայլ է կատարվում, որ ամսի 1-ին սպասվող վիճակը թեթևացվում է: Մենք պետք է գնանք դեպի այն, որ պարտադիր բաղադրիչը հանվի։ Դա է խնդիրը»,- նկատեց նա։

Մարգարիտա Ղազարյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս