loader
Արտադրության ծավալներն աճել են. Պանրագործների միության նախագահ

Արտադրության ծավալներն աճել են. Պանրագործների միության նախագահ

Պանրի արտադրության ծավալներն աճել են: Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով՝ սեպտեմբեր ամսվա դրությամբ արտադրվել է 16.433,1 տոննա պանիր, իսկ նախորդ տարվա այս նույն ժամանակահատվածում՝ 15.054,8:

Պանրագործների միության նախագահ Արամ Գիգոյանը Հայաստան 24-ի հետ զրույցում հայտնեց, որ արտադրության ծավալի ավելացումը պայմանավորված է կաթի արտադրության ծավալի աճով:

«Կաթնարտադրության ծավալները, նախորդ տարվա համեմատ, բարձր են եղել: Պանրի դեֆիցիտ չի լինի, հետևաբար նաև գինը չի փոփոխվի»,- փոխանցեց միության նախագահը:

Հիշեցրեց, որ նախորդ տարի պանրի արտադրության ծավալների կրճատումը պայմանավորված է եղել կաթի քիչ քանակությամբ: Չորային եղանակը կրճատել էր կաթի արտադրության ծավալները: Գործարաններից «Չանախ» տեսակի պանիրը կիլոգրամը 1300 դրամով է շուկա հասնում, իսկ «Լոռին»՝ 1750-2000 դրամով:

Արամ Գիգոյանի դիտարկմամբ՝ պանրի գինը նախորդ տարվա համեմատ նվազել է:

«Եթե կաթը շատ է եղել, պանիրն էլ է շատ եղել, ինչն ազդել է գնի վրա»,- մատնանշեց նա:

Այդուհանդերձ, ոլորտն անպակաս է խնդիրներից: Ոլորտը խելքի բերելու և առաջ տանելու վերաբերյալ միությունն առաջարկություն է ներկայացրել կառավարությանը: Պատասխան, սակայն, այդպես էլ չեն ստացել: Միությունը, սակայն ընբռնումով է մոտենում այս հարցին: Կառավարությունը դեռ ձևավորման փուլում է: Վստահ է՝ իրենց հարցն էլ աչքաթող չեն անի:

Պանրի արտադրությամբ զբաղվող մի քանի գործարարներ տարին եկամտով չեն ամփոփում: Բողոքում են, որ կաթը բարձր գներով են մթերել, ինչն էական ազդեցություն է թողել պանրի ինքնարժեքի վրա: Գործարարների խոսքով, եթե շարունակեն կաթը բարձր գներով մթերել, իսկ պանրի գին էլ չբարձրացնեն, ապա իրենց բիզնեսը փակման եզրին է հայտնվելու:

Մանյա Պողոսյան 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս