loader
Աշխատանք փնտրողների թիվը նվազել  է

Աշխատանք փնտրողների թիվը նվազել է

2018թ.-ի դեկտեմբերի 28-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 81,7 հազար մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 5,6%-ով: Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 79,1%-ը, կամ 64.6 հազար մարդ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 9,1%-ով: Այս մասին տեղեկանում ենք Զբաղվածության պետական գործակալությունից:

Գործազուրկ կանանց թվաքանակը կազմում է գործազուրկների թվի 66,7%-ը կամ 43,1 հազար մարդ, երիտասարդների թվաքանակը՝ 21,4%-ը կամ 13,8 հազար մարդ, իսկ հաշմանդամություն ունեցող անձանց թվաքանակը՝ 3,8% կամ 2,5 հազար մարդ:

Գործազուրկների թվաքանակում գյուղաբնակները կազմում է 35,5%, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 9,9%-ով:

Տարեսկզբից ԶՏԿ-ների միջոցով աշխատանքի է տեղավորվել 12,0 հազար աշխատանք փնտրող: Առանց ծրագրերի աշխատանքի տեղավորվածների թվաքանակը կազմել է 10,0 հազար աշխատանք փնտրող՝ նախորդ տարվա 7,6 հազար աշխատանք փնտրողի դիմաց: Զբաղվածության պետական գործակալության տվյալների համաձայն՝ աշխատանքի տեղավորվածներից 3,9 հազարը կամ 32,5%-ը երիտասարդ է, որը կազմում է հաշվառված աշխատանք փնտրող երիտասարդների 21,1%-ը՝ նախատեսված 15,0%-ի փոխարեն:

Տարեսկզբից զբաղվածության ծրագրերում ընդգրկվել է շուրջ 1,2 հազար երիտասարդ՝ նախորդ տարվա 1,0 հազարի դիմաց: Նրանցից 234-ը՝ կամ 2,0%-ը հաշմանդամություն ունեցող անձ է, որը կազմում է հաշվառված հաշմանդամների 9,4%-ը:

Միաժամանակ այս տարի ծրագրերում ընդգրկվել է շուրջ 126 հաշմանդամություն ունեցող անձ՝ նախորդ տարվա 56-ի փոխարեն:

Ի դեպ, տարեսկզբից դադարեցվել է շուրջ 20,4 հազար գործազուրկի կարգավիճակ, որից 10,8 հազարը՝ աշխատանքի տեղավորվելու, 0,5 հազարը՝ 2 անգամ հարմար աշխատանքից հրաժարվելու, 5,9 հազարը 2 անգամ հրավերով կենտրոն չներկայանալու և մնացածը այլ պատճառներով:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս