loader
Այս պահին վերականգնվել է 42 միլիոն դոլարի վնաս

Այս պահին վերականգնվել է 42 միլիոն դոլարի վնաս

Կոռուպցիոն բացահայտումների արդյունքում հարկային պարտավորությունների մասով հուլիսի 1-ի դրությամբ վերականգնվել է 20 միլիարդ 622 միլիոն դրամի (42 միլիոն դոլար) վնաս։ Այս մասին կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ նոր կառավարության ձևավորումից ի վեր Հայաստանում ակտիվորեն ընթանում է կոռուպցիայի և չարաշահումների դեմ պայքար, նաև ստվերային տնտեսության դեմ պայքար: Ամփոփել են և արձանագրել, որ իրավապահ տարբեր մարմինների կողմից հարուցված քրեական գործերի շրջանակներում միայն հարկային մասով, այսինքն՝ միայն հարկային պարտավորությունների մասով, հուլիսի 1-ի դրությամբ հաշվարկվել, վերականգնվել է 20 միլիարդ 622 միլիոն դրամի վնաս:

«42 միլիոն դոլարի մասին է գնում խոսքը և սա շատ կարևոր ցուցանիշ է: Այս ուղղությամբ աշխատանքները պետք է շարունակենք։ Երկու ամիս, որից կես ամիսը ծախսվել է զուտ կազմակերպչական աշխատանքների վրա, այսինքն՝ սա իրականում մեկուկես ամսվա ցուցանիշ է»,- նկատեց Փաշինյանը:

Պետական եկամուտների նախագահը նաև տեղեկատվություն ներկայացրեց «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերության վերաբերյալ: 2,5 միլիարդ դրամ վերականգնվել է ընկերության հաշվին և վերջնական ակտի ստորագրումից հետո կփոխանցվի բյուջե: Այդ և մի շարք այլ ընկերությունների հաշիվները կալանքի տակ են:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս