loader
Այս փոփոխություններով մենք մեղմում ենք համակարգին միացողների բեռը. Արծվիկ Մինասյանը՝ կուտակայինի մասին

Այս փոփոխություններով մենք մեղմում ենք համակարգին միացողների բեռը. Արծվիկ Մինասյանը՝ կուտակայինի մասին

Կառավարությունը կոլեգիալ մարմին է, որտեղ որոշումները կայացվում են բոլորի կողմից և այս պահին որոշումն այն է, որ հուլիսի 1-ից պետք է գործի կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Տնտեսական զարգացումների և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը։

«Պարոն վարչապետը հստակ բացատրեց, որ եթե այս համակարգը հետաձգվի, այն 270 հազար աշխատողները լեգիտիմ հարց են բարձրացնելու՝ ինչո՞ւ են իրենք համակարգին միացել, բայց այն դարձյալ հետաձգվում է։ Այս փոփոխություններով մենք մեղմում ենք համակարգին միացողների բեռը՝ օրակարգում պահելով շատ հստակ հարց՝ արդյոք պարտադիր կուտակային բաղադրիչը հակասահմանադրակա՞ն է, թե՝ ոչ»,- ասաց Մինասյանը։

Այն դիտարկմանը, թե իր համար կասկածելի՞ է, որ պարտադիր բաղադրիչը հակասահմանադրական է, Մինասյանն ասաց, որ ինքը գիտի դրա հակասահմանադրական լինելը։

«Համոզված ենք, որ պարտադիր կուտակային համակարգն այն ձևով, ինչպես մենք ունենք, չի համապատասխանում մեր քաղաքացիների շահերին՝ մեր պետության տնտեսական ներկա պայմաններում։ Մեր պայքարը Սահմանադրական դատարանում ու փողոցում հստակ հիմքեր ուներ։ Այս կառավարությունն ունի հնարավորություն ուսումնասիրել հակասահմանադրականության հարցը»,- հայտարարեց Մինասյանը։

Մարգարիտա Ղազարյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս