loader
Բաբլոյանը չի հայտնում տեսակետ, որ չունենա ազդեցություն

Բաբլոյանը չի հայտնում տեսակետ, որ չունենա ազդեցություն

Ազգային ժողովում լրագրողներն ԱԺ նախագահ Արա Բաբլոյանից հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս ՀՀԿ-ն կքվեարկի «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի նախագծին:

«Երբ նախագիծը կգա Ազգային ժողով, կքննարկենք և վերջնական մեր կարծիքը կասենք: Ես չեմ ուզում կարծիք ասել որպես Ազգային ժողովի նախագահ, որպեսզի չունենամ ազդեցություն»,- պատասխանեց Բաբլոյանը:

Հիշեցնենք, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխությամբ առաջարկվում է կուտակային պարտադիր համակարգին մասնակցող և հուլիսի 1-ից դրան միացող քաղաքացիների եկամտի 10 տոկոսի կուտակումը ձևավորել 2.5 և 7.5 տոկոս համամասնությամբ. այսինքն՝ 2.5 տոկոսը կվճարի քաղաքացին, 7.5 տոկոսը` պետությունը:

Կառավարությունն արտահերթ նիստի ժամանակ հաստատել է այս փոփոխությունը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս