loader
«Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր»-ում կրճատումներ կլինեն. նախարարի պաշտոնակատար

«Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր»-ում կրճատումներ կլինեն. նախարարի պաշտոնակատար

«Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում 150-160 աշխատակից է կրճատվելու: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը:

«Պաշտոնանկություններ, կառուցվածքային փոփոխություններ բոլոր ընկերություններում լինում են: Այս պահին ամենաակտիվ աշխատանքները «Բարձրավոլտ էլեկտրական ցանցերում» են տեղի ունենում»,- հավելեց նա:

Բաղրամյանի փոխանցմամբ՝ «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր»-ն արդեն նոր տնօրեն ունի, շուտով նաև հաստիքացուցակը կներկայացնեն, որտեղ նախատեսվում է շուրջ 150-160 աշխատակցի կրճատում: Նախարարի պաշտոնակատարի պարզաբանմամբ՝ կրճատման տակ հայտնված աշխատակիցներն այդքան էլ զբաղված չեն բարձրավոլտ էլեկտրական ցանցերի հիմնական գործունեությամբ:

Նա նաև նշեց, որ հաստիքային աշխատակցիներին զուգահեռ կա նաև արտահաստիքային 90 պայմանագրային աշխատող:

Գարեգին Բաղրամյանը ոչ պրոֆեսիոնալ չի համարում այն հայտարարությունները, ըստ որոնց՝ գազի սակագինը հնարավոր է 30 տոկոսով իջեցնել:

«Գազի սակագինը կախված է նրանից, թե ինչ ներմուծման գին այն կունենա: Երբ հայտարարում են առանց իմանալու ներմուծման գինը, մի քիչ ոչ պրոֆեսիոնալ եմ համարում: Երբ գինն ունենան, այդ ժամանակ էլ կարող ենք կողմնորոշվել»,- ընդգծեց նա:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս