loader
Բերբերյան․ Եթե տաք եղանակը շարունակվի, գյուղատնտեսությունը մեծ վնասներ կկրի

Բերբերյան․ Եթե տաք եղանակը շարունակվի, գյուղատնտեսությունը մեծ վնասներ կկրի

Եթե նման տաք եղանակը 10 օր էլ շարունակվի հանրապետությունում, հետեւանքները շատ բացասական կլինեն մեր գյուղատնտեսության համարб ասաց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը` անդրադառնալով եղանակային աննախադեպ տաք պայմաններին, գրում է news.am-ը։

«Միակ լավ երեւույթն այն է, որ գիշերվա եւ ցերեկվա ջերմաստիճանների տարբերությունն այնպիսին է, որ չի թողնում ծառերը բողբոջեն, ինչը շատ լավ է: Մեղրիում ունենք ծառերի ծաղկելու եզակի դեպքեր, որը, բարեբախտաբար, համընդհանուր չէ։

«Եթե հիմա ցրտահարություն լինի ցորենի բերքի մեծ կորուստ ենք ունենալու: Նաեւ մտահոգիչ է շատ այգեթաղ չարած խաղողի այգիները նույնպես շատ կվնասվեն»,-ասաց գյուղատնտեսը:

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս