loader
Բերքահավաքը սկսվել է, բայց խաղող չի մթերվել

Բերքահավաքը սկսվել է, բայց խաղող չի մթերվել

Վայոց ձորի մարզի Աղավնաձոր համայնքի խաղաղոգործներն անորոշ վիճակում են: Քաղցրահամ խաղողն արդեն 2 օր է՝ հավաքում են, բայց աղավնաձորցիները մնացել են բերքի հետ միայնակ: Ոչ մի վերամշակող ընկերություն դեռ համայնքից խաղող չի տարել: Գյուղացիները չգիտեն, թե խաղող ընդունելու դեպքում այն ի՞նչ կարժենա:

Գյուղացիները Հայաստան 24-ի հետ զրույցում հայտնեցին, որ երբ դիմում են որևէ մթերողի, ասում են՝ այն արժեքով գնեն խաղող, ինչ մնացած գործարանները: Իսկ մյուս վերամշակող ընկերությունները խաղող ընդունում են կիլոգրամը 140 դրամով: Իսկ այս գինը խաղողագործները ցածր էին համարել և բողոքի դուրս եկել:

«Ասում են՝ մթերում ենք, հարցնում ես՝ ո՞նց, պատասխանում են՝ դե, ոնց ուրիշներն, էնպես էլ մենք, բայց առանց արժեքը նշելու»,- բողոքեցին աղավնաձորցիները:

Նախորդ տարի գործարանները խաղողի կիլոգրամը նվազագույնը մթերել են 300 դրամով: «Արենի» տեսակի խաղողն ընդունել են մինչև 350 դրամով, իսկ «Խարջի» տեսակը՝ 420-450-ով: Այսօր երեկոյան խաղողագործներն այստեղ հավաքվելու և քննարկելու են մթերման հետ կապված հարցեր: Աղավնաձորի բնակիչներից Տիգրան Խաչատրյանի փոխանցմամբ՝ ինքը խաղողի մթերման գնի հետ կապված նամակով դիմել է գյուղնախարար Արթուր Խաչատրյանին: Նախարարը խոստացել է հետամուտ լինել խնդրին և վերամշակող գործարանների հետ քննարկել խնդիրը:

Արթուր Խաչատրյանը նաև փոխանցել է, թե չի կարծում, որ մթերման գինը կփոխվի՝ կպահպանվի նախորդ տարվա արժեքը: Աղավնաձորցիների խոսքով, եթե մեկ-երկու օրվա ընթացքում խաղողի մթերման հարցը չլուծվեց, դիմելու են ծայրահեղ քայլերի՝ ընդհուպ մինչև միջպետական ճանապահ են փակելու:

Մանյա Պողոսյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս