loader
Բերքի 30 տոկոսն է միայն ծառերին. Ազատեկում դժգոհ են

Բերքի 30 տոկոսն է միայն ծառերին. Ազատեկում դժգոհ են

Շուտով խնձորի բերքահավաքը կսկսվի Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքում: Համայնքի կազմի մեջ մտնող Ազատեկ բնակավայրում, սակայն բերքահավաք չեն անի՝ ծառերին խնձոր գրեթե չկա: Գարնան ցրտահարության պատճառով խնձորի բերքը 70 տոկոսով վնասվել է:

«30 տոկոսով բերքը ցրտահարվել է»,- Հայաստան 24-ի հետ զրույցում տեղեկացրեց վարչական ղեկավար Սիրակ Հովսեփյանը:

Ազատեկում 50 հեկտար խնձորի այգի կա, բայց բերք՝ ոչ: Առայժմ դժվարանում են ասել, թե կիլոգրամը քանի՞ դրամով բերքը կիրացնեն: Նրանց խոսքով՝ 250 դրամից պակաս արժեքը չի լինի: Ազատեկցիներն ապրուստ վաստակում են 50 տոկոս այգեգործության և նույնքան էլ անասնապահության միջոցով ստացած եկամտով: Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով տանձի, խնձորի բերքի վրա հույս դնել չեն կարող:

Անասնապահության դեպքում էլ այս տարի մեղավորը եղանակն է: Երաշտի պատճառով անասունների մթերատվությունը պակասել է: Այստեղ նախորդ տարի էլ բերք չեն կարողացել ստանալ՝ վերցրած գյուղատնտեսական վարկերի տոկոսները դեռ պարտք են բանկերին: Անցյալ տարի կարկուտը 2-3 անգամ խփել է խնձորենիներին, սաղ թափեց: Կարկուտի խփածն էլ գործարանը 30 դրամով է տարել:

Այգեգործները մշտապես իրացման խնդրի առջև են կանգնում, այս տարի փաստում են, որ նման խնդիր չի լինի: Ստացած բերքը որ միայն շուկայում իրացնեն, գործարաններին հանձնելու բան չի լինի:

Իսկ ընդհանրապես, Հովսեփյանի խոսքով, խնձորի իրացման բարդությունը սորտերի բազմազանությունն է. դրանք տարբեր գներ ունեն, ինչի պատճառով իրենք չեն կարողանում մթերող կազմակերպության հետ մեկ պայմանագիր կնքել ու հանձնել:

«Գյուղացին միշտ էլ իրացման հետ կապված խնդիր ունի: Խնձորի մի տեսակ ունենք, որն ընդհանրապես չեն մթերում: «Զիմնիյ զոլոտ» ենք կոչում այդ խնձորի տեսակը, այն պինդ է: Հակառակի պես այդ խնձորից բնակիչները միշտ մեծ քանակություն են ունենում»,- պատմեց նա:

Ազատեկի բնակիչները կյանքի գնով են խնձորենիները խնամել. գյուղում ոռոգման ջրի խնդիր կա, այգեգործները մի կերպ են ծառերը ջրել։

Մանյա Պողոսյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս