Աշխարհում ամենահայտնի գաղտնարժույթ բիթքոյնն էժանանում է, քանի որ ներդրողների ուշադրությունն է՛լ ավելի շատ են գրավում նոր վիրտուալ արժույթները, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով աճուրդների տվյալները:
CoinMarketCap պորտալի տվյալներով՝ Երևանի ժամանակով ժամը 10:08-ի դրությամբ բիթքոյնն էժանացել է 6,76 տոկոսով՝ հասնելով 14,3 հազար դոլարի:
Bitfinex բորսայում դրա արժեքը նվազել է 7,65 տոկոսով՝ հասնելով 14,1 հազար դոլարի, GDAX-ում՝ 7,46 տոկոսով՝ հասնելով 14,1 հազար դոլարի:
Coindexk պորտալի տվյալներով, որը հաշվարկում է բիթքոյնի միջին արժեքը չորս խոշորագույն համաշխարհային բորսաներում, բիթքոյնն էժանացել է 2,58 տոկոսով՝ հասնելով 14,06 հազար դոլարի:
Վերջին շրջանում ներդրողներն ավելի շատ են ուշադրություն դարձնում կիրառման սահմանափակ ոլորտներով նոր գաղտնարժույթների վրա: Շուկայի մասնակիցների հետաքրքրությունն է գրավել Kodak ամերիկյան ընկերության հայտարարությունը լուսանկարիչների համար KodakCoin գաղտնարժույթի գործարկման մասին: