loader
Բիթքոյնի կուրսը աճում է

Բիթքոյնի կուրսը աճում է

Բիթքոյնը երեքշաբթի որոշակի տատանումներով հասել է 8.7 հազար դոլարի սահմանին, այն պարագայում, երբ մնացած գաղտնարժույթները դանդաղ դինամիկա են դրսևորել, ներդրողները զբաղեցրել են սպասողական դիրքեր, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

CoinMarketCap պորտալի տվյալներով՝ բիթքոյնի արժեքն աճել է 2.1 տոկոսով՝ հասնելով մինչև 8.69 հազար դոլարի: Bitfinex բորսայում բիթքոյնի արժեքն ավելացել է 1.2 տոկոսով՝ հասնելով մինչև 8,59 հազար դոլարի, իսկ OKEx-ում աճել է 1.75 տոկոսով` հասնելով մինչև 8.615 հազար դոլարի: Coindesk պորտալի տվյալներով՝ բիթքոյնի արժեքն նվազել է 3.3 տոկոսով՝ հասնելով մինչև 8,6 հազար դոլարի:

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս