loader
Brent տեսակի նավթը թանկացել է նախօրեին էժանացումից հետո

Brent տեսակի նավթը թանկացել է նախօրեին էժանացումից հետո

Նավթի գները չորեքշաբթի անկում ապրելուց հետո հինգշաբթի կրկին բարձրացել են՝ կապված ԱՄՆ-ում նավթի արդյունահանման ռեկորդային աճի և բենզինի պահուստների հետագա ավելացման հետ, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։

Հյուսիսային ծովի կարևորագույն նավթամուղերից մեկի՝ Forties Pipeline System-ի աշխատանքի դադարեցումը, որը կարող է ձգվել մի քանի շաբաթ, նավթային շուկայում նպաստում է նավթի գների բարձրացմանը։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսները թանկացել  են  0,36 դոլարով (0,58 տոկոսով)՝ բարելի դիմաց հասնելով մինչև 62,80 դոլարի:

Նյու Յորքի ապրանքային բորսայում  (NYMEX) WTI տեսակի նավթի էլեկտրոնային սակարկությունների արդյունքում, հունվարյան պայմանագրերի արժեքն ավելացել է 0,10 դոլարով (0,18 տոկոսով)՝ բարելի դիմաց հասնելով մինչև 56,70 դոլարի: Ուրբաթ շուկայի փակվելու ժամանակ Brent տեսակի նավթն էժանացել էր 0,90 դոլարով (1,42 տոկոսով)՝ բարելի դիմաց հասնելով  62,44 դոլարի, իսկ WTI տեսակի նավթը՝ 0,54 դոլարով (0,95 տոկոսով)՝ բարելի դիմաց հասնելով  56,60 դոլարի:

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս