loader
Բյուջեի այս փոփոխությունները անցյալ տարվա լրացումն էին. «Իմ քայլը» դաշինքի անդամ

Բյուջեի այս փոփոխությունները անցյալ տարվա լրացումն էին. «Իմ քայլը» դաշինքի անդամ

Հայաստան 24-ի զրուցակիցն է Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամ Լևոն Զաքարյանը:

- Պարոն Զաքարյան, երեկ ավագանու նիստի ժամանակ «Լույս» խմբակցության ղեկավարը Երևանի բյուջեն որակեց «անդեմ»: Դուք ծանո՞թ եք բյուջեում կատարված փոփոխություններին:

- Այո, ծանոթ եմ և հանգամանորեն զրուցել եմ ֆինանսավարկային հանձնաժողովի անդամների հետ, և ինչպես գիտեք, բյուջեի փոփոխությունները դրական գնահատականի են արժանացել հանձնաժողովի կողմից: Հանդիպել եմ նաև «Լույս» խմբակցության անդամների հետ և առաջացած հարցերը բազմակողմանիորեն քննարկել ենք նորից: Լսել ենք ֆինանսավարկային հանձնաժողովի իրենց անդամներին: Այս հարցի հետ կապված «Իմ քայլը» դաշինք խմբակցության անդամները հանդիպում են ունեցել նաև փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանի հետ: Պարոն Սարգսյանը մանրամասն պարզաբանել է կատարված փոփոխությունների կարևորությունը, պատասխանել է մեր բոլոր հարցերին: 

Պետք է նշեմ, որ ավագանու կատարած աշխատանքների այն մասը, որ մեր քաղաքացիները տեսնում են արդեն նիստի ընթացքում, (փոքր զեկույց, մի քանի հարց և ելույթներ), ամբողջական պատկերը չէ, ինչը որ կա նիստից դուրս: Իսկ ցանկացած օրակարգային հարց, որ քննարկվում է նիստում, նախօրոք քննարկվում է խմբակցության ու հանձնաժողովների նիստերում, մտահոգող հարցերն էլ ստանում են իրենց սպառիչ պատասխանները: Այսինքն՝ ընթանում է ծավալուն մի գործընթաց, որը եզրափակվում է ավագանու նիստով: Ինչ վերաբերում է պարոն Խաժակյանի՝ բյուջեի «անդեմ» որակմանը, թույլ տվեք չհամաձայնվել նրա հետ: Բյուջեն հեռանկարային է և սա ընդամենն անցյալ տարվա լրացումն էր, որովհետև անցյալ տարվա վերջին տեղի ունեցան արտահերթ ընտրություններ և մինչև ձևավորվեց քաղապետարանի թիմը, շատ քիչ ժամանակ կար բյուջեն լավագույնս ներկայացնելու: Սա ուղղակի լավ առիթ էր բյուջեն ամբողջականացնելու և այն ավելի լավը դարձնելու:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս