loader
Ծանր վիճակ է. գարնանն ընդառաջ

Ծանր վիճակ է. գարնանն ընդառաջ

Արդեն մեկ ամիս է՝ պարարտանյութ և սերմացու գնելու հայտարարությունը Շիրակի մարզի Ախուրյան համայնքի կազմի մեջ մտնող Հովիտ բնակավայրի համայնքապետարանի շենքին է փակցված: Բայց ոչ մի գյուղացի այդ հարցով համայնքի ներկայացուցչին չի դիմել:

Այս տարի պարարտանյութերի գները, նախորդ տարվա համեմատ, նվազել են: Գնանկումն էլ չի շահագրգռում գյուղացիներին: Համայնքի ներկայացուցիչ Ավետիք Սերոպյանը բացատրում է՝ ցանկացողները շատ են, գումար ունեցողներն են քիչ:

«Ծանր վիճակ է, մարդկանց ձեռքին գումար չկա, որ պարարտանյութ գնեն: Պարարտանյութերի գները 200-300 դրամով նվազել են, բայց ակտիվություն չկա: Մի հոգի, անգամ, ուզող չկա, կանխիկ գումար չունեն, գոնե, վերցնեն, հետո վճարեն»,- Հայաստան 24-ի հետ զրույցում նշեց նա:

Այստեղ հիմնականում ցորեն և գարի են ցանում: Սերոպյանը փաստեց, որ գարնանացանի ցանքատարածությունները կրճատվել են՝ հիմա մոտ 50 հեկտար ցանքս ունեն:

Հովիտում ոռոգման ջուր չկա: Անջրդի հողերում հիմնականում ցորեն և գարի են ցանում:

Սերոպյանը փաստեց, որ գարնանացանի ցանքատարածությունները կրճատվել են՝ հիմա մոտ 50 հեկտար ցանքս ունեն: Այս տարի էլ ցանածից բերք ստանալու հույսն անձրևի հետ են կապում:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս