loader
Ծառայությունների սակագներն աճել են

Ծառայությունների սակագներն աճել են

Մատուցված ծառայությունների ոլորտում նոյեմբերին հոկտեմբերի համեմատ սակագներն աճել են 0,2 %-ով, ինչին մեծապես նպաստել է մարդատար տրանսպորտի ծառայությունների սակագների 0,8 % հավելաճը (պայմանավորված օդային տրանսպորտով միջազգային չվերթների ծառայությունների սակագների 2,5 % հավելաճով): Այս մասին Հայաստան 24-ը տեղեկացավ Ազգային վիճակագրական ծառայությունից:

Հանգստի և մշակութային միջոցառումների հետ կապված ծառայությունների, սպասարկման, վարսավիրանոցային ծառայությունների սակագներն աճել են 0,1 %-ով, հանգստի կազմակերպման համալիր ծառայություններինը՝ 0,7 %-ով, իսկ բնակարանի նորոգման և սպասարկման, կենցաղային սարքերի նորոգման, իրավաբանական, կրթության, կապի, բժշկական ծառայությունների սակագների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

Դիտարկված 9 քաղաքներու  նոյեմբերին  նախորդ ամսվա համեմատ արձանագրվել է ծառայությունների սակագների 0,1-0,2 % հավելաճ, իսկ 2-ում պահպանվել է սակագների նախորդ ամսվա մակարդակը:

Մայրաքաղաքում ծառայությունների սակագների մակարդակն աճել է 0,2 %-ով:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս