2018 թվականին Հայաստանում արտադրվել է 715.3 տոննա օճառ, ինչը 2017 թվականի համեմատ աճել է 84,9%-ով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեից: Իսկ 2017 թվականին արտադրության ծավալը կազմել է 386.8 տոննա:
Պաշտոնական տվայների համաձայն՝ 3.1%-ով աճել է լվացող, մաքրող և օսլայող միջոցների արտադրությունը: 2018թ.-ի հունվար-դեկտեմբերին Հանրապետությունում արտադրվել է 4 030.8 տոննա լվացող, մաքրող և օսլայող միջոցներ, իսկ 2017թ.-ին՝ 3 910.4 տոննա:
Լաքաներկանյութերի արտադրությունը ևս ավելացել է՝ անցյալ տարի պատրաստվել է 17.917.3 տոննա, իսկ 2017-ին՝ 12.473.2: