loader
«Ծառուկյան» դաշինքը դեմ քվեարկեց բյուջեի կատարողականին

«Ծառուկյան» դաշինքը դեմ քվեարկեց բյուջեի կատարողականին

Ազգային ժողովում տեղի ունեցավ խորհրդարանական հերթական քառօրյայի երրորդ նիստը:

Գրանցվել էր 89 պատգամավոր: Նիստի մեկնարկին նախ քվեարկության դրվեց նախորդ օրը քննարկված հարցը՝ Հայաստանի Հանրապետության 2017թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը, որին կողմ քվեարկեց 65 պատգամավոր, դեմ՝ 23։

Նշենք, որ դեմ քվեարկեցին միայն «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները:

Հունիսի 13-ին կայացած նիստի ընթացքում Ազգային ժողովը քննարկել էր նաև Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2017թ. գործունեության մասին հաղորդումը, որը խորհրդարանն ի գիտություն է ընդունել:

Մարգարիտա Ղազարյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս