loader
Ցորենի և շրոտի փոխադրման սակագնային դրույքաչափերը նվազել են 52%-ով

Ցորենի և շրոտի փոխադրման սակագնային դրույքաչափերը նվազել են 52%-ով

2019 թվականին հացահատիկային բեռների երկաթուղային փոխադրումների հասանելիությունը բարձրացնելու նպատակով «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն «Վրացական երկաթուղի» ԲԸ-ի հետ համատեղ տրամադրել է 52 տոկոս զեղչ՝ Փոթիի հացահատիկային տերմինալից Հայաստանի Հանրապետություն փոխադրվող ցորենի և շրոտի համար: Այս մասին տեղեկացնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից:

Ապրիլ ամսին արդեն փոխադրվել է այդ բեռնատեսակների առաջին խմբաքանակը:

«ՀԿԵ» ՓԲԸ-ի (փոխադրումներ ներմուծման հաղորդակցությունում) և «ՎԵ» ԲԸ-ի տարածքով Փոթիի հացահատիկային տերմինալից դեպի Հայաստանի Հանրապետություն նշանակմամբ հացահատիկային բեռների (ԱԽԲ 1001, 1005) և շրոտի (ԱԽԲ 2304, 2306) փոխադրման փոխադրավճարը հաշվարկելիս կիրառվում է հետևյալ դրույքաչափը՝ 0,032 ԱՄՆ դոլար 1 տոննա*կմ դիմաց:

Տվյալ սակագինը թույլ է տալիս բարձրացնել երկաթուղային տրանսպորտի մրցունակությունը և Հայաստանի Հանրապետության մատակարարների համար ապահովել ազատ տրանսպորտային միջանցքներ:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս