loader
Համաշխարհային բանկ. Հայաստանի տնտեսության աճը կլինի 3,8%ն (զեկույց)

Համաշխարհային բանկ. Հայաստանի տնտեսության աճը կլինի 3,8%ն (զեկույց)

Համաշխարհային բանկը Հայաստանի տնտեսության համար 3,8%-ի աճ է կանխատեսում 2018 թվականին, տեղեկանում ենք Համաշխարհային բանկի «Գլոբալ տնտեսական հեռանկարներ» զեկույցից:

Զեկույցի համաձայն՝ 2019 և 2020 թվականներին կանխատեսվում է, որ Հայաստանի տնտեսական աճը կլինի 4%:

Նշվում է, որ 2017-ին Հայաստանը նշանակալի առաջընթաց է գրանցել մետաղների գների բարձրացման և ներքին քաղաքականությունների բարելավման արդյունքում:

Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի արևելյան հատվածում (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Ղրղզստան, Տաջիկստան) նախատեսվում է, որ տնտեսության աճը կշարունակի ամրապնդվել 2018-2020 թվականներին՝ ապրանքների գների ամրապնդման և դրամական փոխանցումների միջոցով ներքին պահանջարկի մեծացման հետ մեկտեղ:

Համաշխարհային բանկը 2018 թվականի համար 3,1% տնտեսական աճ է կանխատեսում աշխարհում:

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս