loader
Ծխախոտի արտադրության ծավալներն ավելացել են

Ծխախոտի արտադրության ծավալներն ավելացել են

2018թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում ծխախոտի արտադրության ծավալներն ավելացել են: Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարի արտադրվել է 20 մլն 663 հազար հատ սիգարետ, իսկ նախորդ տարի նույն ժամանակահատվածում՝ 18 մլն 496,6 հազար հատ:

Հիշեցնենք, որ Հայաստանում 16 և բարձր տարիքային խմբերում ծխախոտի օգտագործման տարածվածությունը տղամարդկանց շրջանում կազմում է 50%-ից ավելի, կանանց շրջանում՝ 3-4%: Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանում 16 տարեկանից բարձր տղամարդկանց կեսից ավելին ծխող է, ինչը բարձր ցուցանիշ է:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս