loader
Դավիթ Անանյանը՝ «Գազպրոմ Արմենիա»-ում կատարված ստուգումների մասին

Դավիթ Անանյանը՝ «Գազպրոմ Արմենիա»-ում կատարված ստուգումների մասին

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունում կատարվում են պլանային ստուգումներ: Այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՊԵԿ նախագահի պաշտոնակատար Դավիթ Անանյանը:

Վերջինիս փոխանցմամբ՝ ընկերությունում ստուգումներ անցկացնելու համար հիմք են հանդիսացել ռիսկերի չափանիշների հիման վրա գնահատված ստուգման ենթակա հարկ վճարողների ցանկը, որտեղ նաև «Գազպրոմ Արմենիան» է եղել:

«Ստուգում իրականացնողների կողմից որոշակի տեղեկատվություն է բացահայտվել, որը ներկայացվել է ՊԵԿ քննչական վարչություն և հաղորդում է ներկայացվել: Այս պահին այդ հաղորդման հիմա վրա քննիչի որոշմամբ հարուցվել է քրեական գործ: Քրեական գործ հարուցելը դեռևս դատավճիռ չէ: Քրեական գործի շրջանակներում այնպիսի գործողություններ պետք է կատարվեն, որոնք հնարավոր չէր իրականացնել բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգման շրջանակներում»,- ասաց նա:

Անանյանի խոսքով՝ պլանային ստուգման ընթացքում հայտնաբերվել են որոշակի հանգամանքներ, որոշակի գործարքներ, որոնց վերաբերյալ անհրաժեշտություն է առաջացել քրեաիրավական գնահատական տալու:

Հարցին՝ արդյո՞ք «Գազպրոմ Արմենիայի» ստուգումները ճնշում են պայմանավորված գազի սակագնի նվազման քննարկումներին զուգահեռ, Դավիթ Անանյանն արձագանքեց. «Ձեր հարցին պատասխան չունեմ, որովհետև եթե ասեմ պատահականություն է, ուրեմն՝ ինչ-որ մի բան ինչ-որ մի բանի հետ համեմատում եմ: Հարցը թողնում եմ անպատասխան, որովհետև չեմ իմանում՝ ինչ պատասխանեմ»:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս