loader
Դեկտեմբերին բանջարեղենի գնաճը 25,2 տոկոս է կազմել

Դեկտեմբերին բանջարեղենի գնաճը 25,2 տոկոս է կազմել

2018 թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ սպառողական շուկայում արձանագրվել է 1,5% գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 3,8% գնաճով: Այս մասին Հայաստան 24-ը տեղեկացավ Ազգային վիճակագրական ծառայությունից:

Սննդամթերքի (ներառյալ ոչ ալկոհոլային և ալկոհոլային խմիչք, ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում աճել են 3,4%-ով, ծառայությունների սակագները՝ 0,3%-ով, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0,4% գնանկում: Դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 3,8% գնաճ, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել մրգի և բանջարեղենի՝ համապատասխանաբար 12,5% և 25,2% գնաճը:

Իսկ բանջարեղենի շուկայում 2018թ. դեկտեմբերին 2017թ. դեկտեմբերի համեմատ գրանցվել է 6,3% գնանկում, իսկ 2018թ. նոյեմբերի համեմատ՝ 25,2% գնաճ:

Մրգի շուկայում 2018թ. դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 10,0%, իսկ 2018թ. նոյեմբերի համեմատ՝ 12,5% գնաճ:

Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2018թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ մրգի գներն աճել են 4,4-15,0%-ով, այդ թվում՝ գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է մայրաքաղաքում:

Ըստ վիճակագրության՝ 2018թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ մրգի և բանջարեղենի ապրանքախմբերի ընդհանուր գնաճը կազմել է 20,9%:  Այս ապրանքախմբերը, սպառողական զամբյուղում ունենալով 8,36% տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի աճին՝ 1,8 տոկոսային կետով:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս