loader
Դեկտեմբերին բենզինի գինը նվազել է

Դեկտեմբերին բենզինի գինը նվազել է

2018 թվականի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է 0,4% գնանկում: Այս մասին Հայաստան 24-ը տեղեկացավ Ազգային վիճակագրական ծառայությունից: Այս ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է հագուստի՝ 2,6%, տարբեր տեսակի կոշկեղենի՝ 2,5%, բնակարանի նորոգման և սպասարկման նյութերի, կահույքի և կահավորանքի՝ 1,0%, խոշոր կենցաղային սարքերի, վառելանյութի և քսայուղերի՝ 0,5%, գրասենյակային պարագաների՝ 0,3%, կենցաղային և այգեգործական գործիքների 0,1% գնանկում:

Դրան զուգընթաց, կենցաղային փոքր էլեկտրական սարքերի գներն աճել են 0,1%-ով: Եվ այսպես, վիճակագրության համաձայն, մաքրող, լվացող միջոցների և բնակարանի խնամքի այլ պարագաները թանկացել են 0,7%-ով, գորգերինը և հատակի ծածկերը 0,8%-ով, ոսկերչական զարդերը՝ 1,0%-ով, իսկ ապակե ամանեղենի, ճաշասպասքի և տնային կահ-կարասու ապրանքախմբում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

2018թ. դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, բենզինի և դիզելային վառելիքի գների մակարդակը նվազել է համապատասխանաբար 2,9% և 2,4%-ով: 2018թ. դեկտեմբերին, 2017թ. դեկտեմբերի համեմատ, հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ 6,1% և 20,4% գնաճ:

Հանրապետության դիտարկված 4 քաղաքներում 2018թ. դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, ոչ պարենային ապրանքների գները նվազել են 1,0-0,1%-ով, 3-ում գրանցվել է 01-0,3% գնաճ, իսկ 4-ում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գների մակարդակը նվազել է 0,7%-ով:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս