loader
Դիզելային վառելիքը թանկացել է

Դիզելային վառելիքը թանկացել է

Հունիսին, մայիսի համեմատ, ոչ պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է 0,3 % գնանկում:

Այս մասին Հայաստան 24-ը տեղեկացավ Ազգային վիճակագրական ծառայությունից: Ըստ վիճակագրության՝ հանրապետությունում գրանցվել է հագուստի՝ 4,8 %, տարբեր տեսակի կոշկեղենի՝ 3,5 %, կենցաղային փոքր էլեկտրական սարքերի՝ 0,5 %, ոսկերչական զարդերի՝ 0,5 %, կահույքի և կահավորանքի՝ 0,4 %, կենցաղային և այգեգործական գործիքների՝ 0,3 %, բնակարանի նորոգման և սպասարկման նյութերի՝ 0,2 %, վառելանյութի և քսայուղերի 0,1 % գնանկում:

Միաժամանակ, հանրապետությունում արձանագրվել է ապակե ամանեղենի, ճաշասպասքի և տնային կահ-կարասու՝ 0,1 %, խոշոր կենցաղային սարքերի՝ 0,5 %, դեղագործական ապրանքների՝ 1,2 %, գորգերի և հատակի ծածկերի՝ 1,6 %, մաքրող, լվացող միջոցների և բնակարանի խնամքի այլ պարագաների 2,3 % գնաճ:

Հունիսին, մայիսի համեմատ, բենզինի գնի մակարդակը մնացել է անփոփոխ, իսկ դիզելային վառելիքինն աճել է 0,1 %-ով: 2018թ. հունիսին, 2017թ. հունիսի համեմատ, հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար 17,0 % և 26,0 %, իսկ 2017թ. դեկտեմբերի համեմատ՝ 9,3 % և 20,7 % գնաճ:

Հանրապետության դիտարկված 8 քաղաքներում 2018թ. հունիսին, մայիսի համեմատ, ոչ պարենային ապրանքների գները նվազել են 1,0-0,1%-ով: Հունիսին, մայիսի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է սակագների 0,1 % նվազում: Նշված ժամանակահատվածում հանգստի կազմակերպման համալիր ծառայությունների սակագները նվազել են 5,5 %-ով, հանգստի և մշակութային միջոցառումների հետ կապված ծառայություններինը՝ 0,2 %-ով:

Դրան զուգընթաց, բնակարանի նորոգման և սպասարկման ծառայությունների սակագներն աճել են 0,1 %-ով, մարդատար տրանսպորտի ծառայություններինը՝ 0,2 %-ով: Սա պայմանավորված է օդային տրանսպորտով միջազգային չվերթների ծառայությունների սակագների 0,6 % հավելաճով: Իսկ կենցաղային սարքերի նորոգման, բժշկական, կապի, կրթության, սպասարկման ծառայությունների սակագների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

Հանրապետության դիտարկված 3 քաղաքներում 2018թ. հունիսին, մայիսի համեմատ արձանագրվել է ծառայությունների սակագների 0,8-0,1% նվազում, 2-ում՝ 0,1-0,2 % հավելաճ, իսկ 6-ում սակագների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: Մայրաքաղաքում ծառայությունների սակագների մակարդակը նվազել է 0,1 %-ով:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս