loader
ԵԱՏՄ-ն պահանջները խստացրել է. լոլիկ արտահանողները դժգոհ են

ԵԱՏՄ-ն պահանջները խստացրել է. լոլիկ արտահանողները դժգոհ են

Ֆերմեր Արմինե Գևորգյանը հիասթափված է գյուղատնտեսությունից: Նա 12 միլիոն դրամ վարկ է վերցրել ու լոլիկի ջերմոց հիմնել, բայց այսօր ոչ միայն չի կարողանում վարկը մարել, այլև՝ բերքն իրացնել: Պատճառը բերքի ցածր գինն է: Արտադրողները 100 դրամով մի կերպ են լոլիկը վաճառում:

««Սպայկան» սաղ շուկան «մխտռեց»: Իրա բերքը շատ էր, բերեց, լցրեց տեղական շուկա և լճացում առաջացրեց: Թույլ չտվեցին «Սպայկային», որ ցեցով վարակված լոլիկները Ռուսաստանի շուկայում վաճառի: Քանի որ դրսում չէր կարողանում վաճառել, սաղ բերեց ներքին շուկա և վիճակը բարդացրեց: Էն ժամանակ թուրքականն էր բերում, հիմա էլ իր ցածր որակի լոլիկով շուկան ահավոր վիճակի հասցրեց»,- Հայաստան 24-ի հետ զրույցում բողոքեց ֆերմերը:

Գյուղացիները դժգոհ են լոլիկի արտահանումից: Մի կողմից Վերին Լարսի անցակետի կուտակումները, մյուս կողմից պահանջվող թղթաբանությունը ֆերմերներին դժվարությունների առջև են կանգնեցրել: ԵԱՏՄ-ն պահանջներն է խստացրել, լոլիկ արտահանելու համար ֆերմերները ստիպված են բազմաթիվ փաստաթղթեր ներկայացնել:

«Արտահանումը կանգնած է, այնտեղ էլ է էժան վաճառվում: Բացի սա, առևտրային պայմանագիր են ուզում, որ դուք միայն արտադրող չեք, այլև ներհանող եք: Այդ փաստաթղթերն ահագին դժվարությամբ են տվել: Էս արտահանումներից արդեն զզվել ենք: Առաջ օրենք կար, որ ցանկացած գյուղացի, ով ջերմոց ունի, կարող էր գյուղապետարանից տեղեկանք վերցներ, որ ջերմոց ունի և լոլիկ է մշակում, և այդ թղթով կարող էիր արտահանում իրականացնել: Հիմա լոլիկը լաբորատոր փորձաքննության անցկացնելու համար 47.000 դրամ գումար պետք է ծախսես, մյուս տարի արտահանելու համար էլի էդքան գումար պետք է տաս ու նոր փաստաթուղթ ներկայացնես: Դրանից բացի, առևտրային միջնորդ կազմակերպություն պետք է լինես, որ կարողանաս առևտուր կատարես: Արկղերի վրա պետք է «լեյբլ» խփես, թե ով է ուղարկողը, ով՝ ստացողը: Իսկ եթե խփում ես, վրան արդեն հարկ է գալիս»,- խնդիրները ներկայացրեց մեր զրուցակիցը:

Արմինե Գևորգյանի խոսքով՝ հողագործությամբ զբաղվելու համար պետք չէ ռիսկի գնալ և վարկ վերցնել: Ինքն այդ քայլին գնացել է և հուսախաբվել: Այժմ ներդրած գումարները հետ բերել չի լինում:

«12 միլիոն գազի փող եմ տվել, 100 դրամով լոլիկ եմ վաճառում, դա ո՞նց եք պատկերացնում, իսկ մի տոննա լոլիկը 100.000 դրամ գումար է անում»,- նշեց նա:

Մանյա Պողոսյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս