loader
Էկոլոգիապես մաքուր սննդի արտադրությունը Հայաստանում աստիճանաբար թափ է հավաքում. տեսանյութ

Էկոլոգիապես մաքուր սննդի արտադրությունը Հայաստանում աստիճանաբար թափ է հավաքում. տեսանյութ

Օրգանական  չրեր, ազնվամորու, մոշի  մուրաբաներ. էկոլոգիապես այս մաքուր սնունդը սպառողը կարող է փնտրել «Ագրոլոգ» ընկերության արտադրանքում: 3 տարի առաջ ընկերություն անցել է օրգանական արտադրանք: Էկոլոգիապես մաքուր սնունդ արտադրելն ինչպես «Ագրոլոգ» ընկերության տնօրեն Արայիկ Մարություն է ասում՝  շատ հետաքրքիր և «սիրուն» գործընթաց է:

  Որպեսզի սպառողը հենց օրգանիկ սնունդ ընտրի, արտադրանքի տարայի վրա պետք է կանաչ նշանը փնտրի, այն նշանակում է, որ տվյալ ապրանքն օրգանիկ է: Իսկ օրգանական արտադրանքի անցնելը ժամանկակատար է և պետք  է մի քանի  փորձաքննություն անցնել:

«Սկզբում հողն է ստուգվում: Դրանից հետո, սերմը՝ ինչ սորտ է, պետք է չլինի ԳՄՕ, դրանից  հետո հետևում են, որ ոչ մի քիմիկան տարր՝  նիտրատ չօգտագործվի»,- բացատրում է ընկերության ներկայացուցիչը:

 Սակայ օրգանիկ  ապրաքները 25-30 տոկոսով թանկ են, բայց ինչպես «Ագրոլոգի» տնօրեն է վստահեցնում՝ իրենք առաջինը մարդկանց առողջության մասին են մտածում, քան շահույթի:

«25-30 տոկոս է թանկ՝ չնայած «այլանդակ» ծախսեր  են պահանջում: Օրինակ՝  օրգանիկ սխտորն աճեցնելու համար 20 օրից ավել 8 կին այն ձեռքով ազատում են մոլախոտերից, դրա փոխարեն կարելի է կես ժամ միայն ունենալ քիմիա տալ և այն վերանում է, դա  բարձրացնում է ինքնարժեքը»,- նշեց Մարությանը:

Շուտով մաքուր սննդատեակների ցանկը կավելացնեն՝  վաճառքի կհանվեն օրգանիկ սխտորը, ոսպն ու ոլոռը, իսկ մարինադացված բրոկոլին  և ֆիզալիսն արդեն շուկա դուրս կգա  էկոլոգիապես մաքուր ապրանքատեսակի տարբերանշանով:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս