loader
Երիտասարդ ընտանիքներին հատկացվող բնակարանների հիփոթեքային վարկի տոկոսադրույքը կնվազի

Երիտասարդ ընտանիքներին հատկացվող բնակարանների հիփոթեքային վարկի տոկոսադրույքը կնվազի

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Ֆինանսների նախարարության ներկայացրած «Երիտասարդ ընտանիքին մատչելի բնակարան» պետական ծրագրի վերաբերյալ նախագծին: Նախագիծը ներկայացնող ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հայտնեց, որ երկրորդային շուկայից բնակարանի ձեռքբերման համար հիփոթեքային վարկը տրամադրվելու է առնվազն 10 տարի մարման ժամկետով՝ առավելագույնը 9,5 տոկոսով, որից 2 տոկոսը կսուբսիդավորի պետությունը:

Մարզերում տրամադրված հիփոթեքային վարկերի համար պետությունը կսուբսիդավորի 4 տոկոսը, իսկ առաջնային շուկայից բնակարանի ձեռքբերման համար հիփոթեքային վարկը տրամադրվելու է առնվազն 10 տարի մարման ժամկետով՝ առավելագույնը 7,5 տոկոսով, որը չի սուբսիդավորվելու: Նախարարը հավաստիացրեց, որ նախագծի ընդունման արդյունքում ծրագրի հասանելիությունը կբարձրանա` երիտասարդ ընտանիքները կկարողանան 10% կանխավճարով և ապահովագրական գործիքի համադրմամբ ձեռք բերել 25-30 մլն. արժեքով բնակարաններ, որի արդյունքում շուկայում կնկատվի որոշակի աշխուժություն:

Ատոմ Ջանջուղազյանը նաև նշեց, որ մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքների ծրագրի համար պետությունն այս տարիների ընթացքում 2,4 միլիարդ դրամի ծախս է արել և 3342 միավոր գործարք է եղել: Նախարարը նաև ասաց, որ օրենքի նախագծով նախատեսվում է նաև բարձրացնել բնակարան ձեռք բերող զույգի տարիքային շեմը:

«Զույգի գումարային տարիքը չպետք է գերազանցի 70-ը, որպեսզի կարողանա մասնակցել բնակարանի ձեռքբերման մրցույթին»,- շեշտեց նա:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս