loader
Ֆուռեր չեն կարողանում ճարել. Գյուղատնտեսության վարչության պետ

Ֆուռեր չեն կարողանում ճարել. Գյուղատնտեսության վարչության պետ

Արմավիրի մարզի իրացման ենթակա 200 տոննա գազարն արդեն սպառվել է: Այս մասին Հայաստան 24-ի հետ զրույցում տեղեկացրեց մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը:

«Սաղ վաճառել ենք, մի 50 տոննա բան չի մնացել»,- հայտնեց Այվազյանը:

Մարզում իրացման ենթակա գյուղմթերքի վաճառքի վերաբերյալ մարզպետարանը նոր տարբերակ էր առաջարկել: Արթուր Այվազյանի խոսքով՝ համացանցով գյուղմթերքի վաճառքի մասին հայտարարությունը մեծ արձագանք է գտել: Բազմաթիվ գնորդներ հետաքրքրված են նաև կատոֆիլի վաճառքով, միայն թե առայժմ վաճառքի կազմակակերպման հետ կապված խնդիրներ կան:

«Ֆուռեր չեն կարողանում ճարել, որ գան, կարտոֆիլը տանեն: Ֆուռերը սաղ ծիրանի տակ են: Այս երկու օրը խնդիրը մասամբ կկարգավորվի»,- փոխանցեց նա:

Կաղամբի հարցում դեռ նորություն չունեն: Բերքը դեռ չի իրացվում: 7000 տոննա սպիտակ գլուխ սոխի հարցում էլ դեռ լավ լուր չունեն: Բերքը կուտակված է, առայժմ սպառել չի հաջողվում:

«Սոխը ստեղ չի վաճառվում: Դրսից էլ են ներկրում: Ճիշտ է՝ միջազգային պայմանավորվածություն կա, բայց պետք է ժամանակավորապես դադարեցնել Ռուսաստանի Դաշնությունից և այլ տեղերից սոխի ներկրումը, որպեսզի տեղականը սպառվի»,- նկատեց նա:

Անդրադառնալով արտահանումներին՝ մարզի գլխավոր գյուղատնտեսը նշեց, որ քիչ քանակությամբ է այսօր արտահանում կատարվում:

«Ասում են՝ այնտեղի շուկայում էլ լավ չի վաճառվում, բացի դա, դատարկ ֆուռեր չկան»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության կողմից վերջին օրերին համայնքներում և գյուղացիական տնտեսություններում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ մարզում այժմ առկա է իրացման ենթակա բարձրորակ 200 տոննա գազար, 7000 տոննա սպիտակ գլուխ սոխ և 20.000 տոննա կարտոֆիլ: Ցանկացած բերքի իրացման խնդրի  դեպքում մարզպետարանը կրկին հրապարակավ կտեղակացնի:

Մանյա Պողոսյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս