loader
Գաղտնարժույթի շուկան վերականգնվում է

Գաղտնարժույթի շուկան վերականգնվում է

Թվային արժույթների շուկան կտրուկ անկումից հետո ուրբաթ օրը շարունակում է վերականգնվել, ընդ որում, աշխարհում ամենատարածված գաղտնարժույթը՝ բիթքոյնը, ամրագրվել է 11 հազար դոլարի մակարդակում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

CoinMarketCap պորտալի տվյալներով՝ Մոսկվայի ժամանակով 8.32-ին բիթքոյնի արժեքը բարձրացել է 2.28 տոկոսով` հասնելով 11.62 հազար դոլար: BitMEX բորսայում գաղտնարժույթի գինը աճել է 2.2 տոկոսով՝ մինչև 11.4 հազար դոլար, Bitfinex-ում`1.6 տոկոսով՝ մինչև 11.14 հազար: Coindesk պորտալի համաձայն՝ բիթքոյնի արժեքը բարձրացել է 0,78 տոկոսով՝ մինչև 11,34 հազար դոլար:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս