loader
Գազի գնի վերաբերյալ բանակցությունները շարունակվում են. Տիգրան Ավինյան

Գազի գնի վերաբերյալ բանակցությունները շարունակվում են. Տիգրան Ավինյան

Գազի գնի վերաբերյալ բանակցությունները շարունակվում են, ինչպես և բազմիցս նշել եմ՝ հենց որևէ նոր տեղեկատվություն լինի, կհայտնենք: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով հարցին, թե գազի գնի վերաբերյալ բանակցություններն ի՞նչ փուլում են:

«Պրոցեսը շարունակական է և աշխատատար, աշխատանքները շարունակվում են»,- նշեց նա:

Պատասխանելով հարցին, թե ե՞րբ խորհրդարանին կներկայացվի Հարկային օրենսգրքի փաթեթը և ինչո՞ւ է այն անընդհատ փոփոխության ենթարկվում, Ավինյանը նկատեց, որ Հարկային օրենսգրքի փաթեթը բավականին ծավալուն է, շատ հարցեր են արծարծվում այդ փաթեթում, հետևաբար դրա վերաբերյալ խոսակցությունները և քննարկումները շարունակական են։ 

«Արդեն իսկ այդ քննարկումները տեղափոխվում են Ազգային ժողովի դաշտ, և կարծում եմ՝ այդ քննարկումները կշարունակվեն այնտեղ»,- ասաց նա:

Անդրադառնալով այն հարցին, թե ԱԺ «Իմ քայլը» խմբակցության շատ պատգամավորների միջև կա անհամաձայնություն նախագծի շուրջ, նրանք մի շարք բացեր և թերություններ են նշել, նկատեց, որ այն շատ մեծ փաստաթուղթ է, և այնտեղ շատ դետալներ կան, որոնք կառավարության ներսում շատ երկար քննարկումներ են անցել:

«Չեմ բացառում, որ քննարկումները կշարունակվեն Ազգային ժողովում, և համոզված եմ՝ կոնսենսուսային որոշում կլինի»,- ասաց փոխվարչապետ Ավինյանը:

Հարցին՝ սա հեղափոխակա՞ն Հարկային օրենսգիրք է, Ավինյանն ասաց. «Սա Հարկային օրենսգիրք էր, որը սպասված էր, կարծում եմ՝ բիզնեսի կողմից, և համոզված եմ, որ դրական էֆեկտ է ունենալու տնտեսության վրա»։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս