loader
Գազի սակագնի հետ կապված հետաքրքիր զարգացումներ կարող են ուրվագծվել. Արարատ Միրզոյան

Գազի սակագնի հետ կապված հետաքրքիր զարգացումներ կարող են ուրվագծվել. Արարատ Միրզոյան

Հաշված օրերի ընթացքում կտեսնեք բազմաթիվ բաներ, որոնք նախկինում ասել էինք և պահանջել իշխանությունից՝ ԱԺ-ում հօգուտ ընդդիմադիր խմբակցությունների վերաբերյալ, մենք՝ որպես իշխող կուսակցություն և մեծամասնություն, իրականացնելու ենք: ԱԺ պատգամավորների մանդատների հանձնման արարողության ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը:

Իսկ դիտարկմանը, թե ԱԺ փոխնախագահի հարցը որոշվա՞ծ է, Միրզոյանն արձագանքեց. «Կարելի է և այդպես ձևակերպել»:

Հարցին՝ ԲՀԿ-ի հետ նույնպե՞ս եղել է ԱԺ փոխնախագահի թեկնածուի առաջադրման հարցի քննարկում, Արարատ Միրզոյանը պատասխանեց. «ԲՀԿ-ի հետ, «Լուսավոր Հայաստանի» հետ վերջին օրերին եղել են շատ ակտիվ քաղաքական կոնսուլտացիաներ, ինչպես և նախատեսված է կանոնակարգով, և շատ հարցեր արդեն որոշակի լուծումներ ունեն, ուրվագծված են, պայմանավորվածություն ձեռք բերված է, որոշ հարցեր դեռ անավարտ են և քննարկվում են»:

Նա նաև անդրադարձավ մամուլում իր հասցեի վերաբերյալ եղած հրապարակումներին և նշեց. «Ես երկու օր Facebook չեմ մտել, և երբ մտա, հասկացա, որ գնել եմ «Mercedes», որը հետո դարձել է «Maybach», որը հետո դարձել է զրահապատ»:

Իսկ ինչ վերաբերում է մամուլում տեղ գտած այն հրապարակմանը, թե Արարատ Միրզոյանը ինչո՞ւ է թաքցնում, որ սովորել է Գևորգյան հոգևոր ճեմարանում, առաջին փոխվարչապետի պաշտոնակատարը հայտարարեց, որ մի օր Դպրեվանք այցելության ժամանակ ուղղակի առիթ է ունեցել փորձել հոգևորականի հանդերձանք:

Նա խոսեց նաև գազի սակագնի մասին՝ տեղեկացնելով, որ հարցը փակ չէ, հետաքրքիր զարգացումներ կան:

Հարցին, թե հնարավո՞ր է գազի գինը նվազեցվի, որո՞նք են այդ հետաքրքիր զարգացումները, նա պատասխանեց. «Ամեն դեպքում, հարցը փակ չէ, հետաքրքիր զարգացումներ կարող են ուրվագծվել: Եվ ես սա չեմ ասում, որ որևէ լղոզված կամ խուսափողական պատասխան տամ, իսկապես տարբերակներ կան, քննարկելու թեմա կա, հարցեր ու ենթաթեմաներ կան: Հիմա և՛ մեր կառավարությունն է աշխատում այդ ուղղությամբ, և՛ ակտիվ կոնտակտներ կան ռուսական կողմի հետ»:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս