loader
Գործազուրկների 66,7%-ը կանայք են

Գործազուրկների 66,7%-ը կանայք են

Փետրվարի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 81,9 հազար մարդ, որը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 4,0%-ով: Այս մասին Հայաստան 24-ը տեղեկացավ Զբաղվածության պետական գործակալությունից:

Գյուղաբնակները կազմում են աշխատանք փնտրողների 34,7%-ը: 

Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 78,9%-ը կամ 64,6 հազար մարդ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 7,4%-ով:

Վիճակագրության համաձայն՝ գործազուրկ կանանց թվաքանակը կազմում է գործազուրկների թվի 66,7%-ը կամ 43,1 հազար մարդ, երիտասարդների թվաքանակը՝ 21,4%-ը կամ 13,8 հազար մարդ, իսկ հաշմանդամություն ունեցող գործազուրկ անձանց թվաքանակը՝ 3,8% կամ 2,5 հազար մարդ:

Առաջին անգամ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 27,4 հազար մարդ, որից 16-29 տարեկան երիտասարդները կազմում են 38,6%:

Գործազուրկների թվաքանակում բարձրագույն և հետբուհական կրթություն ունեցողների թիվը կազմում է 13,2 %, միջին մասնագիտական կրթություն ունեցողները` 18,0%, արհեստագործական կրթություն ունեցողները` 5,6 %, ընդհանուր միջնակարգ կրթություն ունեցողները` 54,2%, հատուկ ընդհանուր, հիմնական ընդհանուր և տարրական կրթություն ունեցողները` 9,0%:

Ըստ գործազրկության տևողության 1-3 տարի գործազրկության տևողություն ունեցող գործազուրկների թվաքանակը կազմում է ընդհանուր թվաքանակի 29,8 %,3 տարուց ավելի գործազրկության տևողություն ունեցողներինը՝ 46,5 %:

Ըստ մասնագիտական բաշխվածության բարձրագույն կրթություն ունեցողների թվաքանակում մեծ թիվ են կազմում հումանիտար գիտության, տնտեսագիտության և կառավարման, կրթության և մանկավարժության մասնագիտություն ունեցողները, միջին մասնագիտական կրթությամբ առողջապահության, կրթության, տնտեսագիտության և կառավարման, սպասարկման, նախնական մասնագիտական կրթությամբ՝ սպասարկման, թեթև արդյունաբերության, էկոնոմիկայի և ղեկավարման մասնագետների թվաքանակը:

Ըստ տարիքային կազմի գործազուրկների թվում 16-29 տարեկանները կազմում են 21,4%-ը  41,1%-ը 30-44 տարեկաններն են: 45-54 տարեկանները գործազուրկների 20,0 %-ն են կազմում, իսկ 55-ից բարձր տարիքի անձինք` 17, 5 %-ը:

Իսկ գործազուրկների շուրջ 94,6%-ն  աշխատաշուկայում անմրցունակ անձինք են:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս