loader
Գյուղերում խանութները պետք է ազատվեն հարկերից. Փաշինյան

Գյուղերում խանութները պետք է ազատվեն հարկերից. Փաշինյան

Մենք պետք է գնանք նրան, որ միկրոբիզնեսն ընդհանրապես ազատվի հարկերից: Այս մասին ԱԺ-ում եզրափակիչ ելույթի ժամանակ ասաց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

«Միկրոբիզնեսի հարկերի հետևից գնալու համար պետությունն ավելի շատ վարչարարության համար գումար է ծախսում, քան հարկ է ստանում: Գլոբալ խնդիր կա շրջանառության հարկի փիլիսոփայության հետ կապված: Մասնագետների մի մասը պնդում է, որ առևտուրը պետք է արտոնություններից չօգտվի, ես դրա հետ համաձայն չեմ: Այս կուլտուրան պետք է լուծվի՝ ումի՞ց ես հարկ թաքցնում, եթե երկրում պայքարում ենք կոռուպցիայի դեմ: Երկրի վարչապետը բիզնես չունի, ընտանիքը բիզնես չունի: Նենց չի որ մեր իշխանությունն օգտագործում ենք բիզնեսի համար»,- շեշտեց վարչապետի թեկնածուն:

Նա ասաց, որ գյուղերում խանութները պետք է ազատվեն հարկերից: Փաշինյանը հետո կարևորեց, որ պետք է, գոնե, սիմվոլիկ 500-1000 դրամ վճարեն, որ հարկ մուծելու ավանդույթը պահպանվի:

«Մտածում ենք անհատ տաքսիների վարորդներին որևէ վճարից ազատենք: ՀԴՄ-ների վրա պետք է ծայրահեղ խիստ հսկողություն լինի: Եթե ուզում ենք այս գործարար շրջանակին պաշտպանել, ուրեմն՝ պետք է կոնսեսուս լինի, որ ՀԴՄ չխփելն, իրոք, հանցագործություն է»,- ընդգծեց նա:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս