loader
Հանգստի կազմակերպման ծառայությունների գները բարձրացել են

Հանգստի կազմակերպման ծառայությունների գները բարձրացել են

Ծառայությունների ոլորտում 2018թ. դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, սակագներն աճել են 0,3%-ով, ինչին մեծապես նպաստել է հանգստի կազմակերպման համալիր ծառայությունների՝ 3,8% և մարդատար տրանսպորտի ծառայությունների սակագների 0,3% հավելաճը (պայմանավորված օդային տրանսպորտով միջազգային չվերթների ծառայությունների սակագների 0,9% հավելաճով): Այս մասին Հայաստան 24-ը տեղեկացավ Ազգային վիճակագրական ծառայությունից:

Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է բնակարանի նորոգման և սպասարկման ծառայությունների սակագների 0,3% նվազում, իսկ կենցաղային սարքերի նորոգման, կապի, կրթության, բժշկական, սպասարկման, իրավաբանական, հանգստի և մշակութային միջոցառումների հետ կապված ծառայությունների սակագների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2018թ. դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, արձանագրվել է ծառայությունների սակագների 0,2-0,5% հավելաճ, այդ թվում՝ ամենաբարձր հավելաճը գրանցվել է Գյումրիում:

Վիճակագրության համաձայն՝ մայրաքաղաքում ծառայությունների սակագների մակարդակն աճել է 0,3%-ով:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս