loader
Հանգստի կազմակերպման ծառայությունների սակագները նվազել են

Հանգստի կազմակերպման ծառայությունների սակագները նվազել են

Սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է սակագների 0,6% նվազում, ինչին մեծապես նպաստել է մարդատար տրանսպորտի ծառայությունների սակագների 4,9% նվազումը: Այս մասին փոխանցում են Ազգային վիճակագրական ծառայությունից:

Հանգստի կազմակերպման համալիր ծառայությունների սակագները նշված ժամանակահատվածում նվազել են 0,1%-ով: Ըստ վիճակագրության՝ հանրապետությունում գրանցվել է սպասարկման ծառայությունների՝ 0,1%, բնակարանի նորոգման և սպասարկման ծառայությունների՝ 0,2%, իրավաբանական ծառայությունների՝ 0,2%, կրթության ծառայությունների սակագների 1,2% հավելաճ, իսկ կենցաղային սարքերի նորոգման, հանգստի և մշակութային միջոցառումների հետ կապված ծառայությունների, կապի, բժշկական սակագների մակարդակը, նախորդ ամսվա համեմատ, մնացել է անփոփոխ:

Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, արձանագրվել է ծառայությունների սակագների 1,0-0,5% նվազում, այդ թվում, նվազման ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է  Գյումրիում: Մայրաքաղաքում ծառայությունների սակագների մակարդակը նվազել է 0,6%-ով:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս