loader
Հանքարդյունաբերության ոլորտում վերջին զարգացումները բացասական ֆոն են ստեղծում ներդրումների համար. վարչապետի պաշտոնակատար

Հանքարդյունաբերության ոլորտում վերջին զարգացումները բացասական ֆոն են ստեղծում ներդրումների համար. վարչապետի պաշտոնակատար

Տնտեսական ոլորտում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ամենամեծ հաջողությունը համարում է մենաշնորհի վերացումը, ինչը տասնյակ տարիներով մեր տնտեսության ամենամեծ խոչընդոտն է եղել: Երկրորդ ձեռքբերումը Փաշինյանը կոռուպցիայի դեմ պայքարն է համարում:

«Հաջորդ ձեռքբերումը ստվերի դեմ պայքարն եմ համարում: 37.000 աշխատատեղ է ստեղծվել, ստվերից դուրս են եկել և գործող աշխատատեղեր են: Մարդկանց երջանկության մասին երբ խոսում ենք, ասեմ, որ մարդու երջանկության կարևոր բաղադրիչներից մեկն այն է, որ մարդն աշխատում է, հաճույք է զգում իր աշխատանքից: Արդյունք չստեղծող մարդն ինչքան էլ սոցիալական աջակցություն ստանա, երջանիկ զգալ չի կարող: Երջանիկ զգալու պարտադիր պրոցես է ստեղծագործական կոմպոնենտը»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Փաշինյանն անդրադարձավ նաև իր գլխավորած կառավարության վարած տնտեսական քաղաքականության ամենամեծ ձախողմանը՝ դա համարելով հանքարդյունաբերության ոլորտում վերջին զարգացումները, որոնք բացասական ֆոն են ստեղծում ներդրումների համար:

Ամուլսարի խնդրի հետ կապված էլ հայտնեց, որ եթե միջազգային հեղինակավոր փորձագիտական գնահատականները փաստեն, որ Սևանի ջրերի համար այդ ծրագիրը վտանգ է ներկայացնում, այն չի գործի:

«Եթե պարզվի, որ Ամուլսարի ծրագիրը Սևանի և հարակից ջրերի համար վտանգ չի ներկայացնում, այդ ծրագիրը կշարունակվի: Սա ինչ-որ տեղ կլինի փոխզիջումային տարբերակ: Եթե ծրագիրը սկսվեր զրոյից և իմ վարչապետության շրջանում, ես կուզեի, որ այդտեղ նման բան չլիներ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս