loader
Հայաստանի տարբեր գյուղերում ընթացքի մեջ է էներգախնայող համակարգի ներդրումը. (ֆոտոշարք)

Հայաստանի տարբեր գյուղերում ընթացքի մեջ է էներգախնայող համակարգի ներդրումը. (ֆոտոշարք)

ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), շարունակում են գործակցությունը՝ էկոգյուղերի ցանցի զարգացման ուղղությամբ: Ծրագրի թիրախում Հայաստանի հեռավոր գյուղերն են: Ենթակառուցվածքների զարգացումն իրականացվում է մի քանի փուլով: Ներդրվում են էներգախնայող համակարգեր, որոնց գործարկումը շահավետ է մի քանի առումով. թեթևանում է համայնքի ֆինանսական բեռը, համադրվում են բնապահպանական և բնական ռեսուրսների կայուն օգտագործման բաղադրիչները, ստեղծվում է մաքուր շրջակա միջավայր:

Վայոց ձորի մարզի Քարագլուխ գյուղի բնակիչներն արդեն հասցրել են զգալ համակարգի արդյունավետությունը: LED և սովորական լուսարձակների սպառած էներգիան համեմատել է նաև Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը՝ արձանագրելով և՛ սպառած էներգիայի, և՛ ֆինանսական միջոցների խնայողություն: Արտաքին լուսավորության ժամանակակից լուծումը, գործակցող կողմերի շնորհիվ, այս գյուղ է մտել նախորդ ձմռանը: 2017 թվականին լուսավորվել են գյուղի հիմնական փողոցները` ներառելով 1872մ երկարությամբ տարածք: Տեղակայվել է  52 LED լուսարձակ:

Ծրագրի շարունակությամբ ընթացքում են երկրորդական փողոցների լուսավորության աշխատանքները: Անհրաժեշտ չափագրումներից և հողային աշխատանքներից հետո տեղակայվում են հենասյուները: Նոր համակարգի ներդրումը փոխում է դրա պահպանման նկատմամբ տեղացիների վերաբերմունքը. եղածն աչքի լույսի պես պահպանելու գիտակցությունն այստեղ դառնում է արժեհամակարգ:

Քարագլուխ գյուղի բնակիչները կարևոր ձեռքբերում են համարում տնտեսված միջոցներն ու քաղաքակիրթ աշխարհին հատուկ ենթակառուցվածքների առկայությունը: Արտաքին լուսավորությունը, ի դեպ, նաև վայրի կենդանիներից պաշտպանվելու հնարավորություն է տվել: Մինչև տարեվերջ, գյուղում կավարտվի ծրագրի երկրորդ փուլը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս