loader
Հայաստանում տրիկոտաժեղենի, բամբակյա գործվածքների արտադրությունն անկում է ապրում

Հայաստանում տրիկոտաժեղենի, բամբակյա գործվածքների արտադրությունն անկում է ապրում

Հայատանում մանածագործական և հագուստի արտադրությամբ ծավալները նվազել են: Փոխարենն աճ ունենք գորգեր և գորգեղենի արտադրության ոլորտում: Այս մասին Հայաստան 24-ը տեղեկացավ Ազգային վիճակագրական ծառայությունից:

Հոկտեմբերի դրությամբ արտադրվել է 20,7 տոննա գորգեղեն, իսկ նախորդ տարի՝ 15,2: Իսկ գուլպեղենի արտադրության ծավալները կրճատվել են:

Եվ այսպես, ըստ պաշտոնական վիճակագրության, հոկտեմբեր ամսին արտադրվել է 8.135, 0 հազար հատ գուլպեղեն նախորդ տարվա 11.952,8 հազար հատի փոխարեն:

Անկում է արտադրվել նաև տրիկոտաժեղենի արտադրութայն ոլորտում:

Այս տարի տրիկոտաժեղենի արտադրության ծավալը 3.494,3 հազար հատ է կազմել, իսկ 2017 թվականի նույն ժամանահակատվածում 3.683, 0:

Բամբակյա գործվածքների արտադրության ծավալները ևս նվազել են: 2018 թվականի հոկտեմբերի դրությամբ ունենք 3,6 տոննա արտադրանք, իսկ նախորդ տարի քանակը հասել է 3,8-ի:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս