loader
ՀԴՄ-ների չտրամադրման կամ դրանց կեղծ լինելու պատճառով մի շարք տնտեսվարողների գործունեությունը կասեցվել է

ՀԴՄ-ների չտրամադրման կամ դրանց կեղծ լինելու պատճառով մի շարք տնտեսվարողների գործունեությունը կասեցվել է

Խոշոր սուպերմակետները, ինչպես նաև առևտրային մի շարք կենտրոններ, շարունակում են անվավեր ՀԴՄ-ներ տրամադրել: Քաղաքացիներն իրենք ենք ՀԴՄ կտրոնները ստուգում Պետական եկամուտների կոմիտեի ՀԴՄ կտրոնների նույնականացման համակարգով, ինչի արդյունքում պարզում են, որ դրանք անվավեր են։ Կեղծ կտրոնների մասին վկայող փաստերը քաղաքացիներն անգամ հրապարակում են սոցիալական ցանցերում: Հայաստան 24-ը փորձեց Պետական եկամուտների կոմիտեից պարզել, թե նշված փաստերի առթիվ ի՞նչ գործողություններ են կատարում:

ՊԵԿ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Մկրտչյանը հայտնեց, որ ՀԴՄ-ների ստուգման գործընթացը ՊԵԿ տեսուչների ուշադրության կենտրոնում է:

«Այդ ամենի հետքերով ամեն օր գնում են, որտեղից ինֆորմացիա ստանում են, գնում են ստուգումներ կատարելու: Երբ պարզվում է, որ ՀԴՄ չի տրամադրվել կամ կեղծ է, արձանագրություն է կազմվում: Գործարար աշխարհը գնում է այդ քայլին, բայց մենք անընդհատ նրանց զգուշացնում ենք, որ ժողովուրդ, այդպես չի կարելի»,- փոխանցեց նա:

ՊԵԿ-ի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ՀԴՄ-ների կիրառումների վերաբերյալ կասեցումները բազմաթիվ են: Համաձայն վերջին հրապարակման՝ ՀԴՄ-ների չտրամադրման կամ դրանց կեղծ լինելու վերաբերյալ մի շարք տնտեսվարողների գործունեությունը կասեցվել է, դրանց թվում նաև գազալցակայաններ կան:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս