loader
ՀՅԴ-ն դեմ էր համակարգին, այլ ոչ՝ նախագծին. նախարար

ՀՅԴ-ն դեմ էր համակարգին, այլ ոչ՝ նախագծին. նախարար

«Պարտադիր կուտակայինի հարցն օրակարգում է: Մենք առաջիկայում համակարգը մանրամասն վերլուծության պետք է ենթարկենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը:

Նրա խոսքով՝ ներկայում ժամանակավոր լուծում է տրված, որպեսզի թեթևացվի բեռն այն անձանց համար, ովքեր կուտակային համակարգում են կամ միանում են դրան:

«Այս պահին իմ համոզումն այն է, որ դեռևս Սահմանադրության համապատասխանության հարցն օրակարգում է»,- նկատեց նա:

Այն հարցին, թե Դաշնակցությունում իրարամերժություն չկա՞, երբ Կառավարությունում ինքը կողմ է քվեարկում նախագծին, իսկ ԱԺ-ում ՀՅԴ-ական պատգամավորները ձեռնպահ, Մինասյանը պատասխանեց. «Ես հասկանում եմ, որ դուք ամեն գնով փորձում եք ինչ-որ բաներ գտնել, չկա այդպիսի բան: Եթե վերցնենք նայեք, ապա կտեսնեք, որ պարտադիր կուտակայինի վերաբերյալ Դաշնակցությունը միշտ արտահայտել է բացասական վերաբերմունք և Աժ-ում էլ գնահատականը տրվել է պարտադիր կուտակային համակարգին, այլ ոչ՝ նախագծին: Նախագծով որոշակի մեղմում կա»:

Մարգարիտա Ղազարյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս