loader
Հյուրերը լավ արտահայտվեցին գինու մասին. «Արմենիա Վայն»-ին արտոնություն տրվեց

Հյուրերը լավ արտահայտվեցին գինու մասին. «Արմենիա Վայն»-ին արտոնություն տրվեց

Կառավարությունն այսօրվա նիստում փոփոխություն կատարեց 2016 թվականին «Արմենիա Վայն» գործարան ՍՊ ընկերությանն արդեն իսկ տրված՝ մաքսատուրքից ազատման արտոնություն սահմանող կառավարության որոշման մեջ՝ ներդրումային ծրագիրն ընդլայնելու նպատակով: Նոր սարքավորումների և հումքի արժեքը կազմում է 3.4 մլրդ դրամ, որից նախատեսվում է կիրառել մաքստուրքից արտոնություններ:

Ծրագրով նախատեսված է ստեղծել 144 աշխատատեղ՝ 204 հազար դրամ միջին աշխատավարձով: Ընկերությունը փաստացի իրականացրել է 4 մլրդ 737 մլն դրամի ներդրում, իսկ մինչ այժմ հաստատված արտոնությունունների գումարը կազմել է 1,4 մլրդ դրամ:

Հարցը քննարկելիս վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խոսեց հայկական գինու ու կոնյակի արտադրության մասին: Նա հայտնեց, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ընթացքում հյուրերին առանձնապես տպավորել էր հայկական գինին, կոնյակը, ինչը Փաշինյանի համար լավ նորություն էր:

«Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին ներկա էին երկրների ղեկավարներ, որոնք համարվում են գինեգործության համաշխարհային լիդերներ: Ինձ համար շատ հաճելի էր, որ Ֆրանսիայի նախագահը և առաջին տիկինը հարկ համարեցին արտահայտվել հայկական գինու և կոնյակի՝ իրենց բառապաշարով «բրենդիի» որակի կապակցությամբ: Մեր գինիներն ու կոնյակները լավ տպավորություն են գործել, ինչը նշանակում է, որ մենք կարողացել ենք հասնել գինու և կոնյակի արտադրության որոշակի միջազգային ստանդարտի»,- փաստեց վարչապետի ԺՊ-ն:

Նիկոլ Փաշինյանը, սակայն, հավելեց, որ ձեռքբերածով չպետք է սահմանափակվել: Պետք է քաջալերեն արտադրողներին, աջակցեն, որպեսզի արտադրության ծավալներն ավելանան և կարողանան նոր շուկաներ մտնել: Նա կարևորեց նաև խաղողի արտադրության ծավալների ավելացումը: Եվ այստեղ մատնանշեց Գյուղատնտեսության նախարարության կողմից կատարվելիք աշխատանքների կարևորությունը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս